Վախը
Ասք մարդաբան չդառնալու, «Ֆեդերիկյան թիկնոցի», թարս թաղված մարդասպանների, վախի ու կատաղության կապի, վախի լավ կողմի, տղամարդկանց ու կանանց սոցիալիզացիայում վախի դերի մասին։ Վախի «պատվաստման» մասին վախենալու երկար երգ մը։ Ասք Քամբոջացի բժիշկների, հակադեպրեսանտ կովի, սկանդինավյան hygge-ի, սիրո ու վախի մասին։ Հին ու բարի hygge երգ մը։
Դարդլամիշ խենթությունը
Ասք նյարդային սերունդների, հոգեկան առողջության, խարաններից խուսանավելու, հյուծող հույզերի և անկիրթ փայտահատների հասարակության մասին։ Hubert Selby Jr. “Last Exit to Brooklyn” գրքի էպիզոդներից մեկը նկարագրող երգ մը։ Ասք զինվորականների լռության, արթ-թերապիայի, դիմակների ազնվության, ընկճախտի անսրտության և սիրտը լայն պահելու մասին։ Կապույտ լուսնի տակ պարելու և երազելու մասին գերմաներեն երգ մը։
Ալտրուիստներն ու փսիխոպատները
1․ Ասք 2020 թվականի, ալտրուիստների (հայերեն՝ այլասեր), փսիխոպատների և երկուսի ամիգդալաների տարբերության մասին։ Ինչու՞ են որոշ մարդիկ ավելի պատրաստակամ սեփական շահերը զոհաբերել բոլորովին օտար անձանց օգնելու համար։ Թույն երգ 1։ 2․ Սուֆիական առակ այլոց օգնելու մասին։ Նորվեգական թույն խմբի թույն երգ 2։
ՏեխնոՏերտերյանը
1․ Ասք սովորական մահկանացու մեծերի նախասիրությունների, բնավորության գծերի, Տերտերյանի ուրույն ձեռագրի ու երևանյան 2020-ականների անդերգրաունդի ձայնը դեռ 1990-ականներին կանխազգալու մասին։ Տերտերյանը ձեզ կհասկանար, երեխեք։ 😉 Թույն սիմֆոնիայից թույն հատված։ 2. Ասք Արևելքի, ծիսական ու դասական երաժշտական գործիքների, անհամեստ հանճարի և տրոհված հնչյունի ներսում թաքնված էներգետիկայի մասին։ Մեկ այլ թույն սիմֆոնիայից մեկ այլ թույն հատված։
Ներքին ձայնն ու այլ շնորհները
1․ Ասք ներքին ձայնի, «աղիներով» զգալու, մարդու երկրորդ ուղեղի, դրա անկախ գործունեության և գիտության առջև ծառացած նոր մարտահրավերների մասին։ Թույն երգ ուղեղն ստուգելու մասին։ 2․ Ասք հայերենի ածականների, ինքնախարազանման վատ կողմերի, համարձակության կարևորության ու շնորհակալ լինելու մասին։ Թույն երգ համամարդկային նշանակության հարցերի ընթերցմամբ։